ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան նախկինում համապատասխան վերլուծությունն իրականացրել է և կիսվել իր տեսլականով։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով Սյունիքի Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի երեկվա հարձակումն ասել է, որ հակամարտության կարգավորմամբ երբեւէ չզբաղված այլ խաղացողների կամ այլ կառույցների ներգրավումը չի ունենա հավելյալ արժեք՝ նկատի ունենալով Հարավային Կովկասում արտաքին դերակատարների ներգրավվումը:
Ըստ նրա՝ դա լրացուցիչ ապակայունացում է մտցնում տարածաշրջանում, ինչի մասին, ըստ Զախարովայի, ռուսական կողմը բազմիցս զգուշացր
«Եվ հայտարարված արդյունքը չի լինի, և, ցավոք, դա կա՛մ կօգտագործվի, կա՛մ կհանգեցնի սրման, ապակայունացման և կհեռվացնի ծրագրված խաղաղ կարգավորմանը հասնելուց», – ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան նախկինում համապատասխան վերլուծությունն իրականացրել է և կիսվել իր տեսլականով։
«Մենք դա արդեն գնահատել ենք, կիսվել ենք մեր վերլուծությամբ և կանխատեսել անխուսափելին։ Հիմա մենք սկսում ենք դառնությամբ և ափսոսանքով հետևել տարբեր դրսևորումներին առ այն, թե ինչպես կառուցողական ձևով արտահայտվելու հնարավորություն չունեցող արտաքին խաղացողների միջամտության պատճառով լրացուցիչ ապակայունացում է առաջանում…»,- հավելել է նա։
–