Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր չէ նրան փոխանակել հայ գերիների հետ, վարչապետը նշեց, որ փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։
«Սյունիքում հայտնված ադրբեջանցի զինվորը ծառայակցի հետ փախուստի է դիմել մյուս ծառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների պատճառով»,- այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր չէ նրան փոխանակել հայ գերիների հետ, վարչապետը նշեց, որ փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։ «Բռնի ձևով չենք կարող վերադարձնել»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը հայտնեց նաեւ, որ փնտրվող երկրորդ ադրբեջանցին ըստ առկա տվյալների՝ սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է ու որոշել վերադառնալ։
–