Ադրբեջանի եւ Թուրքիայի արտքաին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։

Զրույցի ընթացքում քննարկել են ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում գրանցված զինված միջադեպը։

«Ապրիլի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև։ Մևլյութ Չավուշօղլուն ցավակցել է Ջեյհուն Բայրամովին ապրիլի 11-ին սահմանին Հայաստանի զինված ուժերի սադրանքի հետևանքով ադրբեջանցի երեք զինվորականների մահվան կապակցությամբ»,- նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print