Սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը։
Այսօր սպանություն է տեղի ունեցել Կապանում։
Սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, որը Շղարշիկում պոչատար գնացող խողովակաշարի վրա էր աշխատում, հայտնում է Aravot.am-ը։
Սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքներն անհայտ են։ Շղարշիկի այդ հատվածը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է եւ դեպքի վայրում թանկարժեք գույք չի եղել։
–