ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է նախօրեին Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցած զինված բախմանը

Խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները։

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ երեկ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև Հայաստանի Տեղ գյուղի մոտակայքում արձանագրված բախման մասին։

ԱՄՆ պետքարտուղարությունն «անընդունելի է» որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը։ Այն խափանում է բանակցային գործընթացը:

«Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print