Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից

Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 31-րդ կմ-ում տեղի է ունեցած քարաթափման արդյունքում՝ ճանապարհի երթևեկելի հատված են թափվել մոտ 1 խ մ քարեր:

Ապրիլի 13-ին, ժամը 07:55-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարավանատան մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի երթևեկելի հատված են թափվել քարեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 31-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհի երթևեկելի հատված են թափվել մոտ 1 խ մ քարեր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քարերը հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print