Մարտի 30-ից Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի։ Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակին իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի՝ այդ թվում գնահատելու մեր գործողությունները՝ պետական սահմանի խնդրո առարկա հատվածը՝ ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով։ Դեպքի մանրամասներին չեմ անդրադառնա, քանի որ հրապարակված տեսանյութը պատկերացում տալիս է տեղի ունեցածի մասին։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի գործողությունները սադրիչ են և հակասում են 2022 թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայում և 2022թ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին»,-նշեց Փաշինյանը։