Ռուսաստանի ԱԴԾ-ն և քննչական կոմիտեն բացահայտել են ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկու (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին) սպանությանը։ Այս մասին հինգշաբթի «ՏԱՍՍ»-ին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնում:
Ըստ ԱԴԾ տեղեկությունների՝ պարզվել է, որ Մ. Ֆոմինի սպանությունը Դ. Տրեպովայի հետ միասին պատրաստել է ուկրաինական դիվերսիոն և ահաբեկչական խմբի անդամ, Ուկրաինայի քաղաքացի Յուրի Դենիսովը՝ ծնվ․ 1987թ․․ «Ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Յուրի Դենիսովը Հայաստանի տարածքով տարանցիկ թռիչքով մեկնել է Թուրքիա»,- հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից։