Առաջիկայում նախատեսվում է բեռնատարների կշռման թվայնացված համակարգ ներդնել

Նպատակ ունեն այդ նոր կշեռքներն այնպես կահավորել, որ ցանկացած եղանակով շրջանցելու պարագայում վարորդը հայտնվի կշռման դաշտում։ Տեխնիկական առաջադրանքը հենց այդպիսին է եղել մրցույթի համար։

ՀՀ կառավարությունն առաջիկայում նախատեսում է գերբեռնված բեռնատարների կշռման թվայնացված համակարգ ներդնել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակների ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը։

Ճանապարհներին գերբեռնված մեքենաներով չերթևեկելու համար նախորդ տարի Սիսիանի ճանապարհին կշեռք է տեղադրվել։

ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ տեղի քաղաքացիներից հաճախ ահազանգեր է ստանում` շատ վարորդներ շրջանցում են այդ ճանապարհը Իշխանասարի խաչմերուկ–Անգեղակոթ–Շաքե հատվածով։

Արձագանքելով պատգամավորի դիտարկմանը` Դանիելյանն ընդգծեց, որ հարցը կառավարության համար առաջնահերթություն է և նման մեծ, կապիտալ ծախսերի ներդրումը ենթադրում է դրանց պատշաճ վերահսկողությունը։

Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե որքան ժամանակ է անհրաժեշտ հարցի լուծման հասնելու համար և որ կառույցը պետք է ստուգումներ իրականացնի շրջանցող ճանապարհների մոտ։

Նա ընդգծեց, որ իրենք նպատակ ունեն այդ նոր կշեռքներն այնպես կահավորել, որ ցանկացած եղանակով շրջանցելու պարագայում վարորդը հայտնվի կշռման դաշտում։ Տեխնիկական առաջադրանքը հենց այդպիսին է եղել մրցույթի համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print