Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 5 միլիարդ դոլար վճարել ուկրաինական «Նավթոգազ»-ին

Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Չերնիշևը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաագայի Մշտական պալատի երրորդ դատարանի արբրիտրաժային տրիբունալը Ռուսաստանին պարտավորեցրել է «Նավթոգազին» վճարել 5 մլրդ դոլար որպես փոխհատուցում 2014 թվականին Ղրիմի բռնակցման հետևանքով ուկրաինական ազգային ընկերության կրած վնասների համար։

Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Չերնիշևը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Խոսքը գազի հանքավայրերի զարգացմանն ու ռազմավարական կարևոր այլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ակտիվների փոխհատուցման մասին է, որոնք 9 տարի առաջ ուկրաինական թերակղզու օկուպացիայի ժամանակ դարձել են ագրեսորի գլխավոր թիրախներից մեկը»,-գրել է նա։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ լրագրողներին  հայտնել է, որ ռուսական կողմը կվերլուծի Հաագայի դատարանի այս  որոշումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print