Կառավարությունը հաստատել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը: Հայաստանի տնտեսության համար կարևոր նշանակություն ունի արդյունաբերության ճյուղը, քանի որ ՀՆԱ-ի ձևավորման գործընթացում վերջինիս մասնաբաժինը կազմում է դրա 1/5 մասը։ 2019 թ. մշակող արդյունաբերության դերը ՀՆԱ-ի մեջ ընդլայնվել է՝ կազմելով 11.7%:

2020 թվականին մշակող արդյունաբերության դերը շարունակել է ընդլայնվել՝ կազմելով 12.4%, որը վերջին 9 տարիների ամենաբարձր ցուցանիշն է: Տնտեսության այս ճյուղը, հատկապես մշակող արդյունաբերության ուղղությունը, միշտ գտնվել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Ըստ հիմնավորման՝ արդյունաբերության ճյուղը, ունենալով զարգացման որոշակի մակարդակ, այնուամենայնիվ, դեռևս ունի զարգացման մեծ ներուժ, մասնավորապես արտադրության և արտահանման ծավալների ավելացման առումով։

Որոշման ընդունման արդյունքում՝ գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը: Բացի այդ, կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print