Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Հայտնի են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-ից 23-ը ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը։ 

Տղամարդիկ՝

67 կգ Գոռ Սահակյան 
81 կգ Ռաֆիկ Հարությունյան
89 կգ Անդրանիկ Կարապետյան
96 կգ Դավիթ Հովհաննիսյան / Արա Աղանյան
102 կգ Գարիկ Կարապետյան / Սամվել Գասպարյան
+109 կգ Սիմոն Մարտիրոսյան / Վարազդատ Լալայան 

Կանայք՝

55 կգ Իզաբելլա Յայլյան / Ալեքսանդրա Գրիգորյան 
64 կգ Անուշ Արշակյան 
76 կգ Տաթև Հակոբյան / Էմմա Պողոսյան
81 կգ Լիանա Գյուրջյան / Աննա Ամրոյան
87 կգ Ռիփսիմե Խուրշուդյան / Մարգարիտա Առաքելյան
+87 կգ Ջուլիետա Ավանեսյան 

Աառաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը:

Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print