Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
«Մեդլայն» բուժկենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Տեղեկությունը հայտնում է դատական դեպարտամենտը:
Շահումյանի փաստաբանները կալանավորման դեմ բողոք էին ներկայացրել, որը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Ամիրյանի, մերժել է:
Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ:
Հիշեցնենք, որ «Մեդլայն կլինիկի» տնօրենին մեղադրում են կորոնավիրուսի շրջանում պետական միջոցներից շուրջ 120 միլիոն դրամ հափշտակելու մեջ։