Կարմիր խաչը երկխոսում է ՀՀ իշխանությունների հետ՝ ադրբեջանցի զինծառայողներին տեսակցելու նպատակով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել Հայաստանում ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներին։ Այս մասին  տեղեկանում ենք Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց:

«ԿԽՄԿ ներկայացուցիչները ՀՀ իշխանությունների հետ գտնվում են երկխոսության փուլում, որի նպատակն է անհապաղ տեսակցության հնարավորությունը։ Տեսակցություն դեռ տեղի չի ունեցել»,- ասաց Ամատունին:

Հիշեցնենք, որ ադրբեջանցուն 3 օր անց հայտնաբերել էին Կապանի տարածքում, վնասազերծել ու իրավապահներին ահազանգել Սյունիքի մարզի Աճանան գյուղի երիտասարդները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print