Անվճար ոչ ֆորմալ դասընթացներ Սյունեցի երիտասարդների համար

Դիմել կարող են 16-35 տարեկան երիտասարդները, որոնք ապրում են Գորիս, Տեղ, Տաթև, Սիսիան համայնքներում և չեն հանդիսանում նույն ծրագրի 2022 թ. շրջանավարտներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական կողմնորոշման ծրագրերի մասին երիտասարդների (այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների) իրազեկության և ներգրավվածության բարձրացման դասընթացների կազմակերպում» միջոցառման «Հնարավորություններ և հեռանկարներ» ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանը հայտարարում է ԱՆՎՃԱՐ ոչ ֆորմալ դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքների, այդ թվում արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմից ներազդված հասարակության այլ շերտերի երիտասարդների համար։ Տեղեկությունը հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Ծրագիրը ներառում է հետևյալ դասընթացները՝

  • Կոշտ հմտություններ ապահովող ոչ ֆորմալ դասընթացներ՝ մասնագիտական աճի համար.

1. Հաշվապահական հաշվառում (30 ժամ)

2. Գնումների գործընթացի կազմակերպում (30 ժամ)

3. Աշխատանքային օրենսդրություն (30 ժամ)

4. Մենեջմենթ (20 ժամ)

  • Փափուկ հմտություններ ապահովող ոչ ֆորմալ դասընթացներ՝ անձնային աճի համար (գործատուների կողմից ամենապահանջված փափուկ հմտություններ).

5. Ընդհանուր անգլերեն (60 ժամ)

6. Թվային հմտություններ (60 ժամ)

7. Մեդիագրագիտություն (15 ժամ)

8. Թիմային աշխատանք (7 ժամ)

9. Հաղորդակցման հմտություններ և հոգեբանական տեխնիկաներ (5 ժամ)

10. Սթրեսի կառավարում (5 ժամ)

11. Ժամանակի կառավարում և ուշադրություն մանրուքներին (5 ժամ)

12. Խնդիրների լուծում և ստեղծարարություն (7 ժամ)

13. Առաջնորդության հմտություններ (7 ժամ)։

Դիմել կարող են 16-35 տարեկան երիտասարդները, որոնք ապրում են Գորիս, Տեղ, Տաթև, Սիսիան համայնքներում և չեն հանդիսանում նույն ծրագրի 2022 թ. շրջանավարտներ:

Ծրագրին մասնակցելու համար անհարժեշտ է գրանցվել հետևյալ հղումով https://docs.google.com/…/1FAIpQLScpiLGpNS9cOc…/viewform

Դիմումներն ընդունվում են մինչև 2023 թվականի ապրիլի 30-ը (լրացուցիչ ընդունելության հնարավորությամբ):

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք դիմել Գորիսի պետական համալսարան (1-ին մասնաշենք, 1-ին հարկ, Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժին, հեռ.՝ 077-33-76-90 (Ա. Դինունց), 098-19-67-14 (Ա. Գալստյան), էլփոստ՝ gorsu.sharunakakankrtutyun@gmail.com, fb` https://www.facebook.com/ExtensionCareerGSU ):

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print