Միրզոյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ

ԱԳ նախարարները պայմանավորվել են դիվանագիտական թեմաներով հետագա շփումների մասին։

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Կարևորվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020- 2022թթ.պայմանավորվածություններին համապատասխան»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԱԳ նախարարները պայմանավորվել են դիվանագիտական թեմաներով հետագա շփումների մասին։

Հիշեցնենք, որ արտգործնախարարների հանդիպումն անցկացվել է այսօր Սամարղանդում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print