Առողջապահության նախկին փոխնախարար Շավարշ Գրիգորյանը նոր պաշտոնի է նշանակվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում էլ նշանակվեց Հայկ Մուրադյանը։

Շավարշ Գրիգորյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին կայացած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Պարոն Գրիգորյանը եղել է Առողջապահության փոխնախարար, և մենք միասին աշխատել ենք քովիդի ամենածանր ժամանակաշրջանում», – ասաց Ավինյանը։

Նա նաև հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Հայկ Մուրադյանի նշանակման մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print