Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդ Սատեր Ս.-ն և հիվանդանոց տեղափոխված նրա ուղևոր Սերգեյ Ս.-ն ծառայում են Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում:
Սյունիքի մարզում բախվել են ВАЗ-2107 մակնիշի երկու ավտոմեքենա, տուժածներից 2–ը Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 15:10-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Սատեր Ս.-ն իր ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքում բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 19-ամյա Հրաչ Ս.-ի վարած ВАЗ-2107 մակնիշի ավտոմեքենային»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով Սատեր Ս.-ի ուղևորը` ՌԴ քաղաքացի 46-ամյա Սերգեյ Ս.-ն, և Հրաչ Ս.-ի ուղևոր` Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Էրիկ Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Սատեր Ս.-ն և հիվանդանոց տեղափոխված նրա ուղևոր Սերգեյ Ս.-ն ծառայում են Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում:


