Երևանում կստեղծվի մունիցիպալ ոստիկանություն

Ավինյանի խոսքով՝ սա լինելու է պարեկային ծառայության ռեֆորմների շարունակությունը։

Մենք ունենք մունիցիպալ ոստիկանության ստեղծման հայեցակարգ ի շարունակություն պարեկային ծառայության ռեֆորմների: Այս մասին Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր միջազգային գործընկերների հետ էլ քննարկումներ ունենք»,- ասաց նա՝ հանձրարարելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին ստանձնել այդ բարեփոխման իրականացման պատասխանատվությունը և երկու ամսվա ընթացքում զեկուցել արդյունքների մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print