Չափերից ելնելով՝ տրոլեյբուսները Լարսի թունելները անցնելու թույլտվությունը նոր են ստացել։
Ապրիլի 15-ից շահագործման են հանձնվել 12-մետրանոց ՄԱՆ մակնիշի ավտոբուսները թվով 14 հատ՝ առաջին երթուղում: Նման հայտարարություն արեց Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։
«Նաև կատարվեց 22 համար միկրոավտոբուսային, փոքր դասի ավտոբուսային երթուղում Սիլիկյան թաղամասում ուղեգծի փոփոխություն, որն իր մեջ ներառեց 4, 5, 12 փողոցները և ամսի 16-ից 97 համարի միջին դասի ավտոբուսները համալրվեցին շարժակազմերով և վերջնականգառը տեղափոխվեց Նուբարաշեն վարչկան շրջան»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ նախատեսվում է ապրիլի 20-ից 38 համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինել Հայգեր մակնիշի ավտոբուսներով և փոքր դասի ավտոբուսներով արդեն նույնը օր շահագործման հանձնել 40 և 67 համարի երթուղիները:
Սարգսյանի խոսքով՝ 40 համարը սպասարկում է Նոր Նորք-Քանաքեռ-Զեյթուն, իսկ 67-ը՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները։
Խոսելով նոր տրոլեյբուսների մակատարարման ժամկետների մասին, Հայկ Սարգսյանն ասաց, թե դրանք արդեն անցել են. «Իրենց չափերից ելնելով վերջերս նոր ստացել են թույլտվություն Լարսի թունելները անցնելու: Նախատեսվում է մինչև շաբաթվա վերջ առաջին խմբաքանակը լինի Երևանում»: