Սոթքի հանքում աշխատանքները դեռ դադարեցված են

Ապրիլի 14-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից պարբերաբար կրակ են բացել Սոթքի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմից պարբերաբար վերսկսվող կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատանքն ապրիլի 15-ից հետո դեռ դադարեցված է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Թե՛ երեկ, թե՛ այսօր, երբ հերթափոխը փորձել է աշխատանքի անցնել, կրակոցներ են եղել։ Անվտանգության նկառատումներից ելնելով ընկերության աշխատանքները դադարեցված են»,–ասաց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print