Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ժամանել է Հայաստան:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հանդիպում կլինի նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։
_