Քանանի Չաֆին նշել է, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան միտված են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանն ու մի շարք համաձայնագրերի իրագործմանը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդին գրավոր հրավեր է ուղարկել այցելելու Թեհրան։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ ապրիլի 17-ին, հայտնել է Իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։
«Նախագահը հրավեր է ստացել Սաուդյան Արաբիայի թագավորից ու նաև թագավորին ուղարկել գրավոր հրավեր»,- իրանցի պաշտոնյայի խոսքերը հայտնել է Tasnim գործակալությունը։
Քանանի Չաֆին նշել է, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան միտված են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանն ու մի շարք համաձայնագրերի իրագործմանը։
–