Ադրբեջանում քննարկվել են Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «ընդգծել է ադրբեջանցի երկու զինվորականների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը», որոնք ապօրինաբար հատել էին սահմանն ու հայտնվել Հայաստանի տարածքում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ քննարկել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։ Այս մասին նշվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրության մեջ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի հետագա հեռանկարները, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման այլ բաղադրիչներ»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Բայրամովը նշել է, թե իբր «Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, որոնք ստանձնել է եռակողմ հայտարարության շրջանակներում, ամբողջությամբ չի հանում իր ուժերը ադրբեջանական տարածքներից, բռնազավթման մեջ է պահում Ադրբեջանի ութ գյուղեր, պարբերաբար շարունակում ռազմական ու քաղաքական սադրանքները»։ 

Բացի այդ, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «ընդգծել է ադրբեջանցի երկու զինվորականների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը», որոնք ապօրինաբար հատել էին սահմանն ու հայտնվել Հայաստանի տարածքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print