Անվտանգությունը լավագույնս է կազմակերպված. Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ, Մոլդովայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը՝ հաստատելով, որ սպորտային պատվիրակությունների համար ապահովված է անվտանգության ամենաբարձր մակարդակը։

Կոնֆլիտին, մասնավորապես, գրել է. «Ողջունում եմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունը։ Միջոցառումը չպետք է քաղաքականացվի։ Ես պատրաստ եմ անձամբ հաստատել, որ սպորտային պատվիրակությունների անվտանգությունը ի սկզբանե կազմակերպված է եղել բարձրագույն մակարդակով»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print