«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է՝ հայաստանյան ներքաղաքական կյանքում անգամ ստեղծված ծանր իրավիճակում դեռ ձեւավորվում են նոր քաղաքական ուժեր:
«Իրավունքին» հայտնի դարձավ, որ ապրիլի 25-ին իր հիմնադիր համագումարն է անցկացնելու «Հայ ազգային ռամկավար» կուսակցությունը: Այո, զարմանալ պետք չէ, Սփյուռքում գործող եւ Հայաստանում ժամանակին ակտիվ նույնաբովանդակ կուսակցությունն ունի մի քիչ այլ անուն՝ Ռամկավար ազատական:
Թե ովքեր են կանգնած այս կուսակցության հետեւում, դժվար է ասել, բայց իրենց կանոնադրական ծրագրում վստահեցրել են, որ կուսակցությունը ձեւավորվում է, որպես համաժողովրդական ուժ, որը պատրաստ է համագործակցել Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր քաղաքական ուժերի հետ գաղափարական ընդհանրության շրջանակներում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում