Փաշինյանն ակնկալում է, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես ՀՀ։
Վերահաստատում եմ, որ ՀՀ-ը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հնարապետություն: ԱԺ–ում, ներկայացնելով կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների եւ որոգայթների ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը եւ պարտավորվեն երբեւէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել:
Վերահաստատում եմ՝ ՀՀ-ն լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես ՀՀ»,- ԱԺ-ում ներկայացնելով կառավարության կատարողականը՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: