Արտակ Գալստյանը կկալանավորվի

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը կասկածվում է գումար շորթելու և փողերի լվացման փորձ կատարելու մեջ։

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը 2 ամսով կկալանավորվի։ Տեղեկությունը հայտնում է դատական դեպարտամենտը։

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը»,–ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենքք երեկ հայտնի դարձավ, որ «Հանրային ձայն» կուսակցության համանախագահների Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, 2 անձ ձերբակալվել է։ Նրանք կասկածվում են գումար շորթելու և փողերի լվացման փորձ կատարելու մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print