Երևանը Ֆրունզե Դովլաթյանի անվան փողոց կունենա

Հայկական կինոյի հոբելյանական 100-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը կանվանակոչվի հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի պատվին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ֆրունզե Դովլաթյանն առաջիններից էր, ով հայ կինոն հասցրեց միջազգային բարձունքերի: Մայր թատրոնից սերած Դովլաթյանի ստեղծած ֆիլմերը 20-րդ դարի հայկական կինոյի լավագույն նմուշներից են»,- գրել է Ավինյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print