Սյունիքի Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ նախարար

Նախարարի փոխանցմամբ` վեց վիրավորներից երեքը դեռ ստացիոնար բուժում են ստանում։

Բարեբախտաբար Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն ավելի է կայունանում ու դեպի ապաքինում ենք գնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, վեց վիրավորներից երեքը դեռ ստացիոնար բուժում են ստանում»,- ասաց նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print