Ադրբեջանը մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ․ Փաշինյան

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն էյֆորիայի մեջ է եւ մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը:

«Նրա այս ընկալումը ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ: Ըստ էության, Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դառնում է կամ դարձել է էներգետիկ կամ լոգիստիկ խաչմերուկի ու նրա կարեւորությունը թե ՌԴ-ի, թե որոշ արեւմտյան երկրների համար մեծացել է: Այս իրավիճակը եւ ռիսկեր ունի, եւ հնարավորություններ:

Ռիսկերը տեսնում ենք գրեթե ամենուր, իսկ հնարավորությունը, թերեւս, այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է: Դրանում ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանի և Վրաստանի դերը: Այս համատեքստում տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի և ՌԴ-ի միջև»,-ընդգծեց Փաշինյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print