Վարչապետ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը քննարկել են ԼՂՀ հակամարտությանը վերաբերող հարցեր

Իր հերթին, Էրիկա Օլսոնը նշել է, որ ԱՄՆ շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ և նշել, որ իր երկրի կառավարությունը մեծապես կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին:

Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի օժանադակությունը՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում և հավելել, որ այդ օրակարգի իրացումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է ու առաջնահերթություն: Միաժամանակ, վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման նպատակով:

Իր հերթին, Էրիկա Օլսոնը նշել է, որ ԱՄՆ շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ և նշել, որ իր երկրի կառավարությունը մեծապես կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print