Հայտնաբերվել է Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող տղամարդը

Խափանման միջոցը՝ կալանք:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 17-ին Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տեղափոխվել Ստեփան Թ.-ն:

Ապրիլի 12-ից Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող 72-ամյա տղամարդը մեղադրվում էր Ֆրանսիայի Հանրապետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:

Հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print