Ճապոնիայի կառավարությունը դպրոցներին խնդրել է չտուգանել դասերից ուշացած այն աշակերտներին, ովքեր ոստիկանության հաղորդում են ներկայացնում դպրոց գնալիս իրենց ենթարկված սեռական ոտնձգության մասին, հայտնում է nextshark.com-ը։
Ճապոնիայում աշակերտները հաճախ ոստիկանություն չեն դիմում հասարակական տրանսպորտում բռնության ենթարկվելու դեպքում՝ վախենալով պատժվել դպրոցից բացակայելու համար, ասվում է երկրի կրթության նախարարության հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ հասարակական տրանսպորտում նման գործողությունները վաղուց խնդիր են Ճապոնիայում։ Այժմ դրանք որակվում են որպես լուրջ հանցագործություն, որը կարող է տուժողին լուրջ հոգեբանական եւ ֆիզիկական ցավ պատճառել։
Հրապարակային ոտնձգությունների վերացումը մի քանի նպատակներից մեկն է, որին ձգտում է հասնել կառավարությունը:
—