Սյունիքի և Վայոց ձորի մի շարք համայնքներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Վայոց Ձորի մարզ`

11:00-13:00 Գետափ գյուղ մասնակի

10:30-12:30 Վայք քաղաք՝ Շահումյան, Արշավիր Մելիքյան փողոցներ մասնակի և Ջերմուկի խճուղի մասնակի,

Սյունիքի մարզ՝

10:00-14:00 Վաղատին, Որոտան, Նորավան, Շամբ և Աղիտու գյուղեր,

11:00-17:00 Դարբաս, Գետաթաղ, Լոր, Շենաթաղ և Լծեն գյուղեր:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print