Արսեն Թորոսյանին այդպես էլ հարցաքննության չեն կանչել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելուց հետո մամուլում լայնորեն քննարկվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շուտով միջնորդությամբ գալու է Ազգային ժողով` ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հետեւից: Վերջինս էլ շտապել էր հայտարարությամբ հանդես գալ ու «ինքնառաջադրվել» հարցաքննվելու համար: Սակայն պարզվում է` մինչեւ հիմա իրեն դեռ չեն կանչել հարցաքննության: Ի՞նչ է կատարվում Արսեն Թորոսյանի եւ ՔՊ-ի միջեւ, պարզեցինք հենց նրանից:

— Ես լավ հարաբերություններ ունեմ իմ թիմակիցների հետ, որեւէ բան չի եղել, որ ինչ-որ բանով հարթվեր: Այս թիմի մաս եմ ու ակունքներում եմ կանգնած ու շարունակելու եմ կանգնած մնալ մինչեւ վերջ: Որեւէ մեկը ինձ չի կպել:

— Այսինքն` վստա՞հ եք, որ Ձեր թիմը Ձեզ չի զոհի…

— Անհիմն ինձ չեն կարող կպնել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print