Սյունիքի Տեղ համայնքում զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

ՀՀ ԶՈՒ հրամանատարը պարգևատրվել է «Մարտական խաչ»-ով, իսկ 3 զինծառայողները` Արիության համար մեդալով։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի ԶՈւ–ի սադրանքի հետևանքով ապրիլի 11-ին զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայությունից։

Թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ մյուս երեք` թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Սահակյանը, թիվ N զորամասի սպա, լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը, թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը պարգևատրվել են Արիության մեդալով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print