Շրջափակման օրից սկսած Հայաստան է տեղափոխվել 337 անձ։
Արցախից 11 անձ այսօր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ,10 բուժառուներ ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 337 հիվանդ։