ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այսօր այցելել են ՀՀ-ում վերջերս կալանավորված երկու ադրբեջանցի քաղաքացիներին: Տեղեկությունը հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Ամատունու փոխանցմամբ` ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանի երկու քաղաքացիների հետ առանձին հանդիպումներ են ունեցել, վերջիններս կոմիտեի միջոցով «Կամիր խաչի» նամակներ են փոխանցել իրենց ընտանիքի անդամներին։