Ռուսական շինարարական ընկերությունները կներկայացնեն իրենց բիզնես-առաքելությունը

Միջոցառմանը կմասնակցեն շինարարության ոլորտում գործող 27 ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ։

«Ռուսաստանի արտահանման կենտրոն» ԲԸ-ն ապրիլի 27-28-ը Երևանի «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում կկազմակերպի շինարարության ոլորտում ռուսական ընկերությունների բիզնես-առաքելությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Նախարարության փոխանցմամբ՝ միջոցառմանը կմասնակցեն շինարարության ոլորտում գործող 27 ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ (կատալոգը կարող եք տեսնել այստեղ (https://mineconomy.am/page/2592))։

Միջոցառմանը մասնակցելու, B2B բանակցությունների համար ընկերություն ընտրելու համար ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/iBHsPXBSJFpASLmX9։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 33300644 հեռախոսահամարով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print