Սյունիքի Խնածախ գյուղում ուսուցիչ կա, ով ստանում է 450 հազար դրամ․ Ժաննա Անդրեասյան

Նախարարի խոսքով կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի ամսական միջին եկամուտը կազմում է 250 հազար դրամ, որը մինչ այդ եղած 125 հազար դրամ աշխատավարձի կրկնակին է։

Կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքում նախորդ տարվա տվյալներով ունենք 5.5% շահառու ուսուցիչներ, որոնք արդեն հավելավճար են ստանում: Այս մասին ԱԺ-ում կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Ընդհանուր առմամբ, կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի ամսական միջին եկամուտը կազմում է 250 հազար դրամ, որը մինչ այդ եղած 125 հազար դրամ աշխատավարձի կրկնակին է։ Առավելագույն աշխատավարձը դառնում է 450 հազար դրամ։ Այս պահին Սյունիքի Խնածախ գյուղում ուսուցիչ կա, ով ստանում է 450 հազար դրամ»,- ասել է նախարարը։

Ըստ նախարարի՝ ինքն այս փաստերը հրապարակում է, որ մնացածի համար պարզ լինի, որ ծրագիրը միայն Երևանի ուսուցիչների համար չի։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print