ՀՀ վարչապետի խոսքով` հայկական կողմը հանգիստ, քաղաքական հավասարակշռված գնահատականներով առաջ է գնալու:
Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործելակերպը։ ԱԺ–ում որոշ լրատվամիջոցների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի արած հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը երեկ պահանջել է, որ Հայաստանը հստակ հայտարարի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» և ասել է, որ Ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ գտնեն բնակության այլ վայր։ Ինչպես նաև շարունակել է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ներքին գործ է, և իրենք չեն պատրաստվում այն քննարկել որևէ մեկի հետ:
«Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի ղեկավարի ելույթին։ Ես արձանագրում եմ, որ Ադրբեջանի սադրանքի նպատակը հենց դա է, որ իրադրության էսկալացիայի տանեն պրոցեսները»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ հայկական կողմը հանգիստ, քաղաքական հավասարակշռված գնահատականներով առաջ է գնալու: