«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այդ փոփոխություններով առաջարկվում է բարձրացնել Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց, այսինքն՝ քննիչների, այդ թվում նաեւ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի ամսական վարձատրությունը։ Առաջարկվում է նրանց ամսական հավելավճար տրամադրել պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով։
Նշենք, որ ՔԿ նախագահի պաշտոնային դրույքաչափը կազմում է 998 հազար 200 դրամ: Եթե սրան գումարենք նաեւ 92 տոկոս ամսական հավելավճարը՝ 918 հազար դրամը, կնշանակի՝ Արգիշտի Քյարամյանը մեր ժողովրդի վճարած հարկերից ամսական կստանա 1 մլն 916 հազար դրամ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։