Դժվար է այն համարել պատահական խուլիգանական արարք․ ՌԴ դեսպանությունը արձագանքել է Բաքվի գերեզմանատանը կատարված վանդալիզմի դեպքին

Դեսպանատունը հավելել է, որ իր աշխատակիցները դեպքի վայր են մեկնել՝ ուսումնասիրելու բոլոր մանրամասները։

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանը վրդովեցրել է Բաքվի ռուսական գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմը, ինչի հետևանքով ավերվել է մոտ 100 գերեզման։ Դիվանագիտական ​​առաքելությունը միջադեպը մեկնաբանել է Telegram-ում։

«Հաշվի առնելով այս անվայել գործողության մասշտաբները՝ դժվար է այն համարել պատահական խուլիգանական արարք։ Ցավալի է, որ դա տեղի ունեցավ հանդուրժողականության և բազմամշակութայնության քաղաքականություն վարող Ադրբեջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Դեսպանատունը հավելել է, որ իր աշխատակիցները դեպքի վայր են մեկնել՝ ուսումնասիրելու բոլոր մանրամասները, ինչպես նաև շնորհակալություն են հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը միջադեպին օպերատիվ արձագանքելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print