ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին․ «Փորձը ցույց է տալիս, որ երբ սահմանապահներն են իրար հետ աշխատում, որոշակի արդյունքներ կարող են լինել։ Հույս ունենք, որ Տեղ համայնքում մնացած 3.6 կմ հատվածն էլ կճշգրտվի, և թեման կամփոփվի»,- ասել է նա։
Վարչապետը հիշեցրել է, որ իր հայտարարության ժամանակ Տեղ համայնքում պրոբլեմատիկ հատվածը 5 կմ-ից ավելի էր, հիմա այն դարձել է 3.6 կմ. «Սահմանապահներն իրար հետ աշխատել են, սահմանակետերը ճշգրտել են, և տեղակայվել են որոշակի հեռավորության վրա»։