Չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել. Փաշինյանը՝ ԼՂ ԱԺ հայտարարության մասին

ՀՀ վարչապետը նշել է, որ ԼՂ ԱԺ կարծիքներին ուշադիր հետևում է, գնահատում և հարգանքով է վերաբերում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ-ում նախօրեին արած իր հայտարարությունների վերաբերյալ ԼՂ խորհրդարանական խմբակցությունների տարածած հայտարարությանը։

Փաշինյանը չի բացառել, որ իր խոսքերը լավ չեն հասկացել. «Սովորաբար սխալ են հասկանում, չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել։ Բայց, իմ կարծիքով, մեծ հաշվով սխալ հասկանալու բան չկա, որովհետև իմ գնահատականները հստակ են»։

Նա ասել է, թե ԼՂ ԱԺ կարծիքներին ուշադիր հետևում է, գնահատում և հարգանքով է վերաբերում. «Ի՞նչ հակափաստարկ է հնչել։ Եկեք գնահատականները մի պահ թողնենք մի կողմ։ Ինչ դուք ասում եք, գնահատականների մեջ ոչ մի նորություն չկա՝ սկսած նրանից, որ դավաճանություն է կամ դավաճանություն չկա։ Հասկացանք դա։ Եկեք բովանդակության մեջ խորանանք ու տեսնենք, թե ինչ է նշանակում այդ բովանդակությունը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print