Նախարարը հայտնել է, որ եռաշերտ ասֆալտ է նախատեսված, հենապատերի, ջրահեռացման համակարգերի մասով և շատ այլ առումներով դեռ անելիքներ կան։
ՀՀ Սյունիքի մարզում Կոռնիձոր–Տեղ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի մայիսի վերջին։ Այս մասին ԱԺ–ում կառավարության 2022 թվականի կատարողականը ներկայացնելիս ասաց ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ճանապարհը դեռ լրիվ պատրաստ չէ։ Ամբողջությամբ այն պատրաստ կլինի մայիսի վերջին։ Նախատեսված է եռաշերտ ասֆալտ, հենապատերի, ջրահեռացման համակարգերի մասով և շատ այլ առումներով դեռ անելիքներ կան»,– նշեց Սանոսյանը։
Նշենք, որ Կոռնիձորի ճանապարհն ապրիլի 1-ի դրությամբ երթևեկելի է դարձել։