ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարծիքով եթե լիներ տեղեկատվական-վերլուծական կենտրոն պաշտոնական Երևանն ավելի շահեկան կգործեր պատրեազմի ընթացքում։
Ոչ ոք չի պատրաստվում հայ դաշնակիցներին պարտադրել այս կամ այն լուծումը Ադրբեջանի հետ հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հարցով։ Նման հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը` ապրիլի 19-ին անցկացրած խորհրդակցության ընթացքում։
Տասմագամբետովը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և գնահատել ռազմաքաղաքական դրությունը հարավային Կովկասում։
«Անշուշտ, ոչ ոք չի պատրաստվում հայ դաշնակիցներին պարտադրել այս կամ այն լուծումը Ադրբեջանի հետ հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հարցով։ Բայց եթե ՀԱՊԿ-ը ժամանակին տեղեկատվական-վերլուծական մի կենտրոն ունենար, եթե այդ կենտրոնի մասնագետներն իրականացնեին նախապատերազմական իրավիճակի ակտիվ մոնիտորինգ, մոդելավորեին այս կամ այն իրադարձությունների հնարավոր զարգացումը՝ հաշվի առնելով տարբեր գործոններ, հնարավոր է, որ պաշտոնական Երևանն ավելի պատրաստված լիներ, իսկ ինչ-որ հանգամանքներում ավելի շահեկան գործեր, այսինքն, կանխատեսելով իրադարձությունները», – հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։