Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Հերթական տեսակցության ընթացքում Կարմիր խաչի ներկայացուցիչներն օգնել են գերեվարված անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել իրենց ընտանիքների հետ: Տեղեկությունը «Լուրերին» փոխանցել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը հաստատում է 33 անձի գերությունը: