Սեյրան Մեջլումյանը կկալանավորվի

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մարտին ձերբակալվել էր և ազատ արձակվել։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը կկալանավորվի։ Տեղեկությունը հայտնում է դատական դեպարտամենտը։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Ամիրյանի որոշմամբ բավարարվել է դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը, և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Մեջլումյանը ձերբակալվել էր մարտի 21-ին։ Նրա հետ ձերբակալվել և հարցաքննվել էին քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը, Երևանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանը։Ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print